Թուրքի դեմ ծնկած կապիտուլյանտը որոշել է այս անասնական թեզով խաբել հանրությանը՝ թե ինչու՛ երկու տականք ֆրանսիացիների՝ Մակրոնի և Միշելի անմիջական հովանավորությամբ 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս, որի հետևանքները, ինչպես սպասելի էր, աղետալի էին լինելու Արցախի և Հայաստանի համար:
Կապիտուլյանտ Նիկոլը չի ասում, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, նա կլկլում է «ես ճանաչեցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:
Այ ողորմելի՛, նախ՝ առանց քո ճանաչման էլ, մենք ունեինք տարածքային ամբողջականություն:
Երկրորդը՝ քանի գրոշի արժեք ունի քո կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումը, եթե դու այնքան ոչինչ ես, որ չես կարող այն աապհովես, նույնիսկ քո ճանաչածը և քո նմանի պատճառով մենք ոչ միայն Արցախը կորցրեցինք, այլև Հայաստանի ահռելի տարածքներ՝ Սոփք-Խոզնավար, Սև լճի, Տեղ գյուղի, Ջերմուկի, Իշխանասարի, Ներքին Հանդի հատվածները, Տավուշի տարածքները և այլն:
Ավելին, Ադրբեջանը թքած ունի քո ճանաչելու վրա ու քանի քո նման ոչինչը ղեկավարում է Հայաստանը, Ադրվեջանը ե՛բր ցանկանա ու որքա՛ն ցանական տարածքներ է գրավելու մեզանից, իսկ քո սիրելի միջազգային հանրությունն ու ընԳԵր Մակրոնդ էլ ծպտուն չեն հանելու:
Ավելին, հենց քո նմանն է նաև Ադրբեջանին տարածքներ նվիրում՝ սահմանազատման և սահմանագծման քողի ներքո:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ